«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ թիմը վատ է հանդես եկել «Պարի Սեն-Ժերմենի» և «Սևիլիայի» դեմ խաղերում, քանի որ խանգարել են կադրային խնդիրները, հայտնում է Diario Sport-ը։
«Մենք ոգևորված ենք։ Հավատում ենք Հանսի Ֆլիկին։ Նախորդ մրցաշրջանում երեք տիտղոս տարանք ու հաղթանակների ծարավ էինք։ Պետք է նույն կերպ շարունակել։ Այդ ամենի հետ պետք է նաև լավ խաղ ցույց տալ։
Նախորդ երկու խաղերում մենք ցույց չտվեցինք մեր իրական խաղամակարդակը։ Սակայն պետք է հիշել, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին»,-ասել է Լապորտան:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


