Logo

Փիմբլեթ. «Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում»

21:45 / 25.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի բրիտանացի առաջատար մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը:

«Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին:

Փիմբլեթը, Ծառուկյանն ու Գեյջին հանդես են գալիս թեթև քաշային կարգում: 28-ամյա հայ մարտիկը երկրորդ համարն է, Փիմբլեթը` 9-րդ: Քաշային կարգի չեմպիոնը վրացի Իլյա Տոպուրիան է:

fastnews-ads-banner