Ստեֆանո Պիոլին հեռացվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 4-ի մարզումից սկսած՝ գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի 40-ամյա Դանիելե Գալոպան, որը 2023 թվականից գլխավորում է «Մանուշակների» երիտասարդական թիմը:
60-ամյա Ստեֆանո Պիոլին «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025թ. ամռանը: Ֆլորենցիան ներկայացնող թիմը փորձառու մասնագետի գլխավորությամբ 14 խաղում գրանցել է 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 6 պարտություն:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ֆիորենտինան» 10 խաղից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


