Նիդերլանդների Սուպերգավաթի խաղում ՊՍՎ-ն 2-1 հաշվով հաղթել է «Գոու Ըհեդ Իգլսին»։
Էյնդհովենը ներկայացնող թիմին 84-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ է պարգևել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Սերժինյո Դեստը։
ՊՍՎ-ն տիտղոսը նվաճել է 15-րդ անգամ։ Ակումբն այդ ցուցանիշով ռեկորդակիր է։
Նիդերլանդների Սուպերգավաթ
ՊՍՎ - «Գոու Ըհեդ Իգլս»` 2-1 (տեսանյութ)
Գերիտ Նաուբեր, 78 (ինքնագոլ), Սերժինյո Դեստ, 84 - Մատիս Սուրայ, 35


