Logo

ՊՍԺ-ն 14-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը

00:09 / 09.01.2026Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն և գավաթակիր ՊՍԺ-ն նաև նվաճեց այդ երկրի Սուպերգավաթը:

Փարիզյան գրանդը Սուպերգավաթի խաղում հանդիպեց «Մարսելին»: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Գոնսալու Ռամուշի գոլի շնորհիվ 2-2 հաշվով ոչ-ոքի կորզեց և հանդիպումը տեղափոխեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ՊՍԺ-ն հաղթեց 4-1 հաշվով:

ՊՍԺ-ն պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը:

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ - «Մարսել»` 2-2 (11 մետրանոցներով` 4-1) (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 13, Գոնսալու Ռամուշ, 90+5 - Մեյսոն Գրինվուդ, 76 (11մ), Ուիլյամ Պաչո, 87 (ինքնագոլ)

fastnews-ads-banner