Ֆրանսիական ՊՍԺ-ն տղամարդկանց ֆուտբոլում ճանաչվեց տարվա լավագույն թիմ:
Փարիզյան գրանդը 2024/25 մրցաշրջանում թրեբլ էր գրանցել` նվաճելով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, Լիգա 1-ի տիտղոսն ու Ֆրանսիայի գավաթը: Տարվա լավագույն մարզիչ ճանաչված Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նվաճել էր նաև Ֆրանսիայի Սուպերգավաթը:
Կանանց ֆուտբոլում լավագույն թիմ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Լոնդոնի «Արսենալը»:
«Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:


