Logo

Պորտուգալիա – Հայաստան. Տանտերերի հատուկ խաղաշապիկը

16:20 / 04.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ԱԱ-2026-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի դեմ կմրցի հատուկ խաղաշապիկով, տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Սև ու ոսկեգույն խաղաշապիկը նվիրված է լեգենդար Էյսեբիոյին և նրա՝ «Ոսկե գնդակ» նվաճելու 60-ամյակին: «Սև հովազը» մրցանակը ստացել է 1965 թվականին:

Puma-ի պատրաստած խաղաշապիկով պորտուգալացիները հանդես կգան միայն Հայաստանի հավաքականի դեմ:

Հետագայում վաճառքի կհանվի ընդամենը 1965 հատ խաղաշապիկ:

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին: Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի հանդիպումները ցուցադրվում են Fast Sports հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner