Պորտուգալիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության կրկնակի հաղթող է։
Մրցաշարի եզրափակիչում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիայի թիմին։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2-2 հաշիվը։
Պորտուգալացիների գոլերը խփեցին Նունու Մենդեշն ու Կրիշտիանու Ռոնալդուն, «Ֆուրիա Ռոխայից» աչքի ընկան Մարտին Սուբիմենդին ու Միկել Օյարսաբալը։
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ միայն Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան չկարողացավ գրավել մրցակցի դարպասը. Պորտուգալիային փրկեց դարպասապահ Դիոգու Կոշտան։
Պորտուգալիայի հավաքականն Ազգերի լիգայի տիտղոսը նվաճել էր նաև 2019 թվականին։
Ազգերի լիգա, եզրափակիչ
Պորտուգալիա - Իսպանիա` 2-2 (11-մետրանոցներով` 5-3) (տեսանյութ)
Նունու Մենդեշ, 26, Կրիշտիանու Ռոնալդու, 61 - Մարտին Սուբիմենդի, 21, Միկել Օյարսաբալ, 45
Եզրափակիչը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։