«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը CBS Sports-ի եթերում հայտարարել է, որ Հարի Քեյնը բոլոր ժամանակների մեծագույն ռմբարկուներից է:
«Քեյնը բոլոր ժամանակների մեծագույն ռմբարկուներից է: Կարծում եմ՝ նա Անգլիայի պատմության մեջ մեծագույն ռմբարկուն է:
Նա Պրեմիեր լիգայում մեծ նվաճումների է հասել այն թիմի հետ, որն ուժեղագույնների թվին հնարավոր չէ դասել: Այժմ նա խաղում է Գերմանիայում: «Բավարիայում» ճնշումը հսկայական է: Բոլոր հայացքներն ուղղված են քեզ:
Հարին արդեն ավելի շատ գոլ է խփել հավաքականում, քան Շիրերը: Նա հաստատ շրջանցած կլիներ Շիրերին նաև ԱՊԼ գլխավոր ռմբարկուների ցանկում, եթե մնար Պրեմիեր լիգայում»,- ասել է Կարագերը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի և Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


