Անգլիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որը շարունակում է վայելել հանգիստը, մարզման ժամանակ անհավատալի կերպով կասեցրել է գնդակը:
Երբ նա պատրաստվում էր պատասխանել հարցին, թե թիմակիցներից ո՛ւմ առաջին հպումն է գնդակին ամենավատը, կարծես թե պարզ դարձավ, թե ումն է ամենալավը...
«Ամենավատ առաջին հպումը... Հավանաբար կան մի քանիսը, որոնց անունները կարող եմ տալ: Չգիտեմ՝ ուզո՞ւմ եմ արդյոք ասել նրանց անունները: Բայց հավանաբար կասեի...»,- ասել է Քեյնն ու հենց այդ խոսքի ժամանակ նրան փոխանցում է կատարվել թիկունքից: Անգլիացին առանց նայելու անհավատալի կերպով կասեցրել է գնդակը:


