Logo

Քեյնը` Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

19:38 / 09.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Քեյնը սեպտեմբերին Բունդեսլիգայի 3 խաղում խփել է 7 գոլ և կատարել 1 ասիստ:

Անգլիայի հավաքականի գոլահարը 2025/26 մրցաշրջանում Գերմանիայի առաջնության 6 խաղում խփել է 11 գոլ: 

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner