Logo

Քրիս Ջոնսի արդյունավետ խաղը Եվրալիգայում

00:29 / 09.10.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության երրորդ տուրում Թել Ավիվի «Հապոելը» սեփական խաղահրապարակում 90-103 հաշվով պարտվել է Թել Ավիվի «Մաքաբիին»։

«Հապոելին» չի օգնել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Քրիս Ջոնսի արդյունավետ խաղը: Նա վաստակել է 12 միավոր, կատարել 3-ական ասիստ ու ռեբաունդ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Մաքաբիի» հարձակողական պաշտպան Լենի Ուոքերն էր, որը վաստակեց 20 միավոր, գրանցեց 4 ասիստ ու 2 ռեբաունդ։

«Հապոելն» առաջին պարտությունն է կրել ու 5 միավորով երրորդն է, «Մաքաբին» 18-րդն է և ունի 4 միավոր։

Եվրալիգա, կանոնավոր առաջնություն, երրորդ տուր

«Հապոել Թել Ավիվ» (Իսրայել) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 90-103 (25-24, 20-21, 25-27, 20-31)

fastnews-ads-banner