Logo

Քրիս Ջոնսը հեռացել է «Վալենսիայից»

23:19 / 10.07.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը հեռացել է իսպանական «Վալենսիայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանական ակումբը խզել է պայմանագիրը, որը նախատեսված էր ևս մեկ մրցաշրջանի համար:

32-ամյա խաղարկողը երեք մրցաշրջան է անցկացրել «Վալենսիայի» կազմում։ Ավարտված մրցաշրջանում ամերիկացին ACB լիգայում մասնակցել է 32 խաղի՝ միջինում վաստակելով 10.8 միավոր և կատարելով 5.1 ասիստ։

Եվրալիգայում նա մասնակցել է 15 խաղի՝ միջինում վաստակելով 10.6 միավոր և կատարելով 4.5 արդյունավետ փոխանցում:

fastnews-ads-banner