Logo

Քրիստենսեն. «Ես դեռ դիտում եմ «Չելսիի» խաղերը»

17:17 / 13.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը պատմել է, որ մինչև օրս հետևում է իր նախկին թիմին՝ Լոնդոնի «Չելսիին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ես դեռ սիրում եմ այդ ակումբն ու նայում նրանց բոլոր հանդիպումները։ «Չելսին» իմ կարիերայի մեծ մասն է եղել»,- ասել է Քրիստենսենը: 

Անդրեաս Քրիստենսենը 2022 թվականին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։ 

fastnews-ads-banner