Logo

«Քրիստալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից

19:53 / 11.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի գավաթակիր «Քրիստալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնյան ակումբն ու ֆրանսիական «Լիոնը», որը ևս նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր, պատկանում են ամերիկացի գործարար Ջոն Տեքստորին: Այդ հանգամանքով պայմանավորված՝ Եվրոպա լիգային կմասնակցի միայն «Լիոնը»:

«Քրիստալ Փելասը» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային, իսկ Եվրոպա լիգայում այդ ակումբին կփոխարինի Անգլիայի Պրեմիեր լիգայում 7-րդ տեղը զբաղեցրած «Նոթինգհեմ Ֆորեսթը»:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner