«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան պատմել է, որ փոքր-ինչ հիասթափված է եղել «Ոսկե գնդակը» չնվաճելուց հետո։
««Ոսկե գնդակը» անհատական մրցանակ է, իսկ ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Երբ ես նայում եմ, թե ինչի եմ հասել «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հետ, հասկանում եմ, որ պետք է միայն շնորհակալ լինեմ, ոչ թե հիասթափված»,- Ռաֆինյայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացին նաև հավելել է, որ հավատում է ապագայում իր՝ «Ոսկե գնդակը» հաղթելու շանսերին։


