Logo

Ռանիերին կմնա «Ռոմայում», բայց ոչ որպես գլխավոր մարզիչ

23:31 / 23.05.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա հռոմեական ակումբում, բայց այլ կարգավիճակում, հաղորդում է La Repubblica-ն։

«Ես կլինեմ Ֆրիդկինի խորհրդականը։ Մենք հաճախ ենք խոսում: Ես ասում եմ, թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ։ Նա լսում է և գործում։ Արդեն եղել եմ այս դերում ավարտվող մրցաշրջանում»,- ասել է 73-ամյա իտալացին:

Ռանիերիի գլխավորությամբ «Ռոման» վերջին խաղը կանցկացնի մայիսի 25-ին` Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրում հյուրընկալվելով «Տորինոյին»:

fastnews-ads-banner