Logo

Ռանոսի դուբլն ու ասիստը «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում

15:25 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում «Բոխում 2»-ի դեմ Արևմտյան Ռեգիոնալ լիգայի (Գերմանիայի չորրորդ լիգա) 14-րդ տուրի խաղում դուբլ է գրանցել և մեկ ասիստ կատարել:

22-ամյա ֆուտբոլիստի արդյունավետն խաղն օգնել է «Բորուսիայի» երկրորդ թիմին հաղթել 4-1 հաշվով:

Ռանոսը Ռեգիոնալ լիգայում անցկացրած 2 խաղում ունի նույնքան գոլ և նույնքան ասիստ: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» գլխավոր թիմի կազմում մեկ գոլ է խփել Բունդեսլիգայում:

fastnews-ads-banner