Logo

«Ռեալը» հաղթեց «Ռայոյին» և հավասարվեց «Բարսելոնային»

21:12 / 09.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։

«Արքայական ակումբից» գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու բրազիլացի վինգեր Վինիսիուսը։

Մադրիդյան գրանդը միավորների քանակը հասցրեց 57-ի, շրջանցեց 56 միավոր վաստակած «Աթլետիկոյին» և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը, մրցակիցների համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բլաուգրանայի»` «Օսասունայի» դեմ 27-րդ տուրի տնային հանդիպումը հետաձգվել էր «Բարսելոնայի» առաջին թիմի բժշկի մահվան կապակցությամբ։

Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր

«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»` 2-1

Կիլիան Մբապե, 30, Վինիսիուս, 34 - Պեդրո Դիաս, 45+2

Լա լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner