Logo

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը

17:07 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Նա 100 տոկոսով «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ է»,- РИА Новости-ի՝ արդյոք «Ռեալ Սոսյեդադը» պլանավորո՞ւմ է գալիք մրցաշրջանում վարձակալության ուղարկել Արսեն Զախարյանին հարցին ի պատասխան՝ ասել են բասկյան ակումբից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արսեն Զախարյանը ստամոքսաաղիքաբորբ ունի, ինչի հետևանքով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մի քանի մարզում:

«Մկանային ցավերն անցյալում են, բայց նախորդ շաբաթ Արսենը վարակվել էր նույն վիրուսով, ինչպես Կիլիան Մբապեն։ Արսենը մի քանի օր կմարզվի անհատական ծրագրով։ Նա դեռ 100 տոկոսով չի ապաքինվել»,- Спорт-Экспресс-ին ասել էր բասկյան ակումբի մամուլի քարտուղարը։

Զախարյանը տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր միայն 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։

fastnews-ads-banner