Logo

«Ռեալի» երրորդ անընդմեջ ոչ-ոքին

01:58 / 01.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ-ոքի (1-1) գրանցեց «Ժիրոնայի» հետ։

«Արքայական ակումբին» 67-րդ րոպեին պարտությունից փրկեց Կիլիան Մբապեն։

«Լոս Բլանկոսը» ներքին առաջնությունում չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը նախորդ տուրերում ոչ-ոքի էր գրանցել «Ռայո Վալյեկանոյի» (0-0) և «Էլչեի» (2-2) հետ։

«Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է` առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։ «Բլաուգրանան» ունի 34 միավոր։ «Ժիրոնան» 12 միավորով 18-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր

«Ժիրոնա» - «Ռեալ Մադրիդ»` 1-1

Ազեդին Ունահի, 45 - Կիլիան Մբապե, 67 (11մ)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner