Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Գերմանիայում

18:25 / 27.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չեմա Անդրեսը տեղափոխվել է «Շտուտգարտ», հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ի տվյալներով` Բունդեսլիգան ներկայացնող ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3 միլիոն եվրո, իսկ նրա հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Իսպանացին «Լոս Բլանկոսի» համակարգում էր 2018թ. հուլիսից` ակումբի հիմնական թիմում մասնակցելով 3 հանդիպման։ Անդրեսը «Ռեալի» երիտասարդական թիմում` «Կաստիլյայում», 35 խաղում 3 ասիստ է կատարել։

fastnews-ads-banner