Logo

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նապոլի»

19:54 / 19.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նապոլին» ձեռք է բերել «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտիերեսին, հայտնում է «Աձուրիի» պաշտոնական կայքը։

Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր։

Transfermarkt-ի տվյալներով` Իտալիայի չեմպիոնն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 18 միլիոն եվրո։

22-ամյա պաշտպանը 2011-22թթ. եղել է Մադրիդի «Ռեալի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 10 խաղում կատարել է 2 ասիստ։ Գուտիերեսը «Ժիրոնայում» 112 խաղում գրանցել է 6 գոլ, 19 ասիստ։

fastnews-ads-banner