30-ամյա Ֆեռլան Մենդին այն խաղացողների շարքում է, որոնք կարող են այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ակումբում այժմ 3 ձախ պաշտպան կա՝ Ֆեռլան Մենդին, Ֆրան Գարսիան ու Ալվարո Կառերասը: «Արքայական ակումբի» ընտրությունը կանգ է առել ֆրանսիացու վրա:
Մադրիդյան գրանդը պատրաստ է «բարեկամական գին» սահմանել, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալը հնարավորինս անխոչընդոտ լինի: Խոսքը 10-15 միլիոն եվրոյի մասին է:
Ֆեռլան Մենդիի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական «Մարսելն» ու «Ռենը»:
Այս պահին ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: Վալդեբեբասի գրասենյակ նրա տրանսֆերի վերաբերյալ հստակ առաջարկ չի եղել: Օգոստոսի 4-ին նա կվերադառնա «Արքայական ակումբի» ճամբար և Չաբի Ալոնսոյի գլխավորությամբ կպատրաստվի 2025/26 մրցաշրջանին:


