Logo

«Ռեալի» ջանքերը հաղթանակով պսակվեցին ավելացված 5-րդ րոպեին

01:27 / 15.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։

«Արքայական ակումբը» պարտվում էր, սակայն 68-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Կիլիան Մբապեն, որը «Ռեալի» կազմում գոլերի քանակը հասցրեց 40-ի: Ավելացված 5-րդ րոպեին 20-ամյա Յակոբո Ռամոնը հաղթանակ պարգևեց տանտերերին՝ խփելով իր առաջին գոլը «Լոս Բլանկոսի» կազմում: Նա երկրորդ հանդիպումն էր անցկացնում «Արքայական ակումբի» առաջին թիմի մարզաշապիկով:

«Արքայական ակումբը» հատկապես երկրորդ խաղակեսում ահռելի առավելություն ուներ: Հանդիպման ընթացքում «Ռեալը» կատարեց ընդհանուր 39 հարված, որոնցից 13-ը՝ դարպասին («Մալյորկա»՝ 4/2), և խաղարկեց 26 անկյունային հարված («Մալյորկա»՝ 0): 

«Ռեալը» 78 միավորով երկրորդն է։ Առաջատար «Բարսելոնան», որն ունի 82 միավոր, այս տուրում «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում հաղթանակի դեպքում կնվաճի չեմպիոնական տիտղոսը։ «Մալյորկան» 47 միավորով 9-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Ռեալ» - «Մալյորկա»` 2-1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 68, Յակոբո Ռամոն, 90+5 - Մարտին Վալյենտ, 11

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner