Logo

TyC Sports. «Ռեալն» ու Մաստանտուոնոն 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել

12:27 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» մինչև 2031 թվականը ժամկետով պայմանագիր է համաձայնեցրել «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ, հայտնում է TyC Sports-ը:

17-ամյա ֆուտբոլիստի համար իսպանական գրանդն արգենտինական կողմին կվճարի 45 միլիոն եվրո, որը ռեկորդ է «Ռիվերի» համար:

«Արքայական ակումբի» նորեկը մադրիդցիներին կմիանա աշխարհի ակումբային առաջնությունից հետո:

Ժամեր առաջ Ֆրանկո Մաստանտուոնոն դարձել էր պաշտոնական խաղերում Արգենտինայի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նորամուտն էր նշել «Ալբիսելեստեի» կազմում

fastnews-ads-banner

Նույն Թեմայով