Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը:
«Արքայական ակումբը» նմանատիպ բոնուսներ ֆուտբոլիստներին վճարել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու ժամանակ:
Մրցաշարը հաջող անցկացնելու և եզրափակիչում հաղթելու համար մադրիդյան գրանդը կարող է 140 միլիոն եկամուտ գրանցել:
Բացի դրանից, ՖԻՖԱ-ն կգումարի նաև հեռուստահեռարձակումներից ստացված եկամուտը:
Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում 2025թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
Կարդացեք նաև՝