Logo

Ֆրանկո Մաստանտուոնոն՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

18:24 / 13.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական գրանդը 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը՝ Իսպանիայի հարկային ծառայությանը:

Տրանսֆերը խոշորագույնն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ:

Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» 61 խաղում 10 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի պատմության մեջ պաշտոնական խաղերում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է. կիսապաշտպանը Չիլիի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 15-րդ տուրի խաղում (1-0) դաշտ է դուրս եկել 17 տարեկան 295 օրականում։

fastnews-ads-banner