«Բորնմութի» պաշտպան Դին Հաուսենը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։ 20-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա հունիսի 1-ին։
«Բորնմութի» պաշտոնական կայքը հաստատել է, որ «Ռեալն» ակտիվացրել է պաշտպանի պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու նրա տեղափոխության համար վճարել 50 միլիոն ֆունտ։
Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանը «Բորնմութում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 34 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Կարդացեք նաև՝