Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է, որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռանում է:
«Մադրիդի «Ռեալն» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փախադարձ համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը:
«Արքայական ակումբը» շնորհակալ է «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին:
Անչելոտին մեր 123 տարվա պատմության մեջ լավագույն ժամանակաշրջաններից մեկն է անցկացրել և դարձել է մեր պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչը:
Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական 3 տիտղոս, Եվրոպայի 3 Սուպերգավաթ, Լա լիգայի 2 տիտղոս, Իսպանիայի 2 գավաթ, 2 Սուպերգավաթ: Ընդհանուր՝ 15 տիտղոս 6 մրցաշրջանի ընթացքում:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես շնորհակալական խոսքեր է հղել իտալացի լեգենդար մասնագետին:
Անչելոտին «Ռեալում» աշխատանքն ավարտելու է մայիսի վերջին և անմիջապես գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը: