Logo

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը

18:05 / 10.07.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա ակումբից, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Marca-ին։

Չնայած դրան՝ Ռոդրիգոյի մարզական ապագայի վերաբերյալ վերջնական քննարկում կլինի հաջորդ շաբաթ։ 

Բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», բայց Ռոդրիգոն ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

Չաբի Ալոնսոյի գլխավորությամբ 24-ամյա հարձակվողը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։

Ռոդրիգոն 2024/25 մրցաշրջանում 52 խաղում խփել է 13 գոլ, կատարել է 10 ասիստ։

fastnews-ads-banner