Logo

Relevo. Արբելոան կգլխավորի «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», մարզչական շտաբում կլինի «Ռեալի» նախկին դարպասապահը

22:38 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Ալվարո Արբելոան «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ռաուլին, հաղորդում է Relevo-ն:

Իսպանացու մարզչական շտաբում կընդգրկվի նաև Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը: 43-ամյա Լոպեսը կդառնա «Կաստիլյայի» մարզչական թիմի առանցքային անդամ:

Արբելոան ու Լոպեսը նախկինում միասին հանդես են եկել «Արքայական ակումբում»:

Ավելի վաղ Relevoգրել էր, որ Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայից»: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել «Ռեալի» առաջին թիմը:

Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Չաբի Ալոնսոն, որը հայտարարել է Լևերկուզենի «Բայերից» հեռանալու մասին: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա իտալացի Կառլո Անչելոտին:

Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 թվականից:

fastnews-ads-banner