«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխված Մարկուս Ռեշֆորդը «Բլաուգրանայի» հետ պայմանագիր կնքելուց հետո պատմել է, որ նախորդ մրցաշրջանում ցանկացել է տեղափոխվել կատալոնական ակումբ։
«Սկզբից էլ պարզ էր, որ ուզում էի տեղափոխվել «Բարսելոնա»: Ես դա ուզում էի անել դեռ հունվարին, բայց չկարողացա, ուստի գնացի «Ասթոն Վիլա», որտեղ հիանալի ժամանակ անցկացրի և շնորհակալ եմ։
Հիմա ես կարողացա տեղափոխվել «Բարսելոնա»: Դա հեշտ որոշում էր»,- ասել է անգլիացին:
Կարդացեք նաև՝


