Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կհեռանա բրիտանական TNT Sports-ից, հայտնում է ESPN-ը:
Ֆերդինանդը վերջին անգամ հեռուստաալիքի եթերում կլինի ՊՍԺ-ի ու «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչի ժամանակ:
Նա նման որոշում է կայացրել, որպեսզի կարողանա կենտրոնանալ սեփական նախագծերը զրագացնելու ուղղությամբ:
Ռիո Ֆերդինանդը TNT Sports-ում էր 2013 թվականից: Այդ ժամանակ հեռուստաալիքը կրում էր BT Sport անվանումը: