Logo

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

19:21 / 30.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի անվանի նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

17-ամյա վինգերն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։

Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է եկել ակումբում, 197 խաղում խփել է 88 գոլ, կատարել 27 ասիստ։

fastnews-ads-banner