Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն «դաժան» դիրքորոշում ունի Լոնդոնի «Տոտենհեմ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ, հայտնում է Goal-ը:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստին չի հետաքրքրում լոնդոնյան ակումբին միանալու հեռանկարը: FootMercato-ի հաղորդմամբ՝ Ռոդրիգոն ցանկանում է մնալ «Ռեալում», իսկ եթե հեռանա, ապա «կմիանա ավելի մեծ ակումբի, քան «Տոտենհեմն» է»:
Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» անորոշ է: Չաբի Ալոնսոյի ժամանումից հետո էլ բրազիլացին խաղաժամանակ չի ստանում: Նա հույս ուներ, որ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ իր ունակությունները ցուցադրելու հնարավորություն կունենար, սակայն մնաց պահեստայինների նստարանին:


