Logo

Ռոդրին վերադարձավ. «Ման. Սիթին» հաղթեց Դե Բրույնեի՝ «Էթիհադում» անցկացրած վերջին խաղում

00:57 / 21.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։

Մանկունիական գրանդի կազմում 82-րդ րոպեին փոխարինման մտավ Ռոդրին, որը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ից հետո առաջին հանդիպմանը մասնակցեց. նա ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից։

Այս հանդիպումը նաև վերջինն էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի համար «Էթիհադում»: Նա մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 68 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բորնմութը» 53 միավորով 11-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»` 3-1 (տեսանյութ)

Օմար Մարմուշ, 14, Բեռնարդու Սիլվա, 38, Նիկո Գոնսալես, 89 - Դենիել Ջեբինսոն, 90+6

Հեռացում` Մատեո Կովաչիչ, 67 («Մանչեսթեր Սիթի»), Լյուիս Կուկ, 74 («Բորնմութ»)

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner