Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարում` «Ռոլան Գարոսում»:
Աշխարհի 24-րդ ռակետը երրորդ շրջանում 3-6, 6-3, 6-7, 6-3, 3-6 հաշվով պարտվեց 12-րդ համար Թոմի Փոլին: Խաչանովի և ամերիկացու մրցախաղը տևեց 4 ժամ 7 րոպե:
Թոմի Փոլը հաջորդ փուլում կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ, աշխարհի 25-րդ ռակետ Ալեքսեյ Պոպիրինի դեմ: