Logo

«Ռոլան Գարոս». Խաչանովը 4 ժամում թրիլերային հաղթանակ տարավ ու երրորդ շրջանում է

20:24 / 28.05.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան։

Աշխարհի 24-րդ ռակետը 1/32 եզրափակիչում 7-5, 3-6, 7-5, 4-6, 6-2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Սեբաստիան Օֆների (Ավստրիա, 108-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 4 ժամ 3 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թոմի Փոլ (ԱՄՆ, 12-րդ ռակետ) - Մարտոն Ֆուչովիչ (Հունգարիա, 124-րդ ռակետ) զույգի հաղթողը։

fastnews-ads-banner