Logo

Ռոմանո. «Ալ Իթիհադը» նոր գլխավոր մարզիչ կունենա

11:45 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Միլանի» և «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչը 2 տարվա պայմանագիր կկնքի «Ալ Իթիհադի» հետ և ակումբում կմնա մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: 50-ամյա մասնագետը կփոխարինի Լորան Բլանին, որն օրեր առաջ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից անբավարար արդյունքների պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում առաջին 4 տուրից հետո «Ալ Իթիհադը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը:

fastnews-ads-banner