Ռիադի «Ալ Նասրը» Լոնդոնի «Չելսիի» հետ համաձայնեցրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսի տրանսֆերը, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 30 միլիոն եվրո կանխավճար կտա տրանսֆերի համար: Ֆելիքսը կմեկնի Ռիադ` բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար:
Հարձակվողն «Ալ Նասրում» հանդես կգա Պորտուգալիայի ազգային հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:


