«Բարսելոնան» ու ակումբի վինգեր Ռաֆինյան կշարունակեն համագործակցությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը վերջնական համաձայնության են հասել և մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ նոր պայմանագիր կկնքեն։
28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։