«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կտեղափոխվի «Բավարիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները համաձայնեցրել են կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը. մյունխենյան գրանդը կվճարի 75 միլիոն եվրո, իսկ նրա հետ կստորագրի մինչև 2029թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր։
28-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Ռեկորդմեյստերի» համար։
Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, 148 խաղում խփել է 41 գոլ, կատարել 23 ասիստ։


