Logo

Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

00:28 / 16.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հուլիսի 15-ին Լոնդոնում ուսի վիրահատության է ենթարկվել, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիացի ֆուտբոլիստի ապաքինումը կտևի երեք ամիս։ Ամենայն հավանականությամբ, նա 2025/26 մրցաշրջանում խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի վերջին։

22-ամյա Բելինգհեմը 2024/25 մրցաշրջանի 58 խաղում 15 գոլ է խփել, կատարել 15 ասիստ։

fastnews-ads-banner