Logo

Ռոմանո. Դավիդե Անչելոտին կգլխավորի «Բոտաֆոգոն»

11:54 / 07.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։

Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա Մադրիդի «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» ու «Բավարիայում» եղել է իր հոր օգնականը։

Երիտասարդ մարզիչն այս պահին Բրազիլիայի հավաքականում  Կառլո Անչելոտիի օգնականն է։

fastnews-ads-banner