Logo

Դե Պոլն ու Մեսին կլինեն նաև ակումբակիցներ

00:55 / 26.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» և Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի տրանսֆերի հարցում համաձայնության են եկել, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Մայամի և չորս տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ: MLS-ը ներկայացնող ակումբն աշխարհի չեմպիոնի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո:

Ամերիկյան ակումբում Դե Պոլը կմիավորվի Արգենտինայի ազգային հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսիի հետ: Նա 2021 թվականի հուլիսից էր հանդես գալիս իսպանական գրանդում:

fastnews-ads-banner