Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը հունվարին վարձավճարով կտեղափոխվի «Լիոն», գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: Էնդրիկը խաղաժամանակ ստանալու համար է ցանկանում մրցաշրջանի մյուս հատվածն անցկացնել ֆրանսիական թիմում, «Ռեալն» էլ համաձայն է գործարքին, բայց պայմանագրում տրանսֆերային իրավունքի գնման կետ չի ներառվի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Էնդրիկը համոզված է, որ «Լիոնն» իր զարգացման համար լավագույն ակումբն է և արդեն զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ:


