«Քրիստալ Փելասի» վինգեր Էբերեչի Էզեն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լոնդոնյան ակումբը վերսկսել է բանակցությունները 27-ամյա խաղացողի հետ, երբ թիմից հեռացել է Հյոն Մին Սոնը, իսկ Ջեյմս Մեդիսոնը վնասվածք է ստացել:
Էզեն դեմ չէ «Տոտենհեմ» տեղափոխվելուն, բայց «Քրիստալ Փելասը» դեռևս հստակ դիրքորոշում չունի: 2 օր առաջ անգլիացին «Քրիստալ Փելասի» կազմում հաղթել է «Լիվերպուլին» և նվաճել երկրի Սուպերգավաթը: Էզեն «Արծիվների» կազմում անցկացրել է 168 խաղ և խփել է 40 գոլ:


