Պաոլո Վանոլին կնշանակվի «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տոսկանական ակումբն ու 53-ամյա մասնագետն ամբողջական համաձայնության են հասել։
Վանոլին նախկինում մարզել է «Տորինոն», «Վենեցիան», Մոսկվայի «Սպարտակը», Իտալիայի Մ17, Մ18 ու Մ19 հավաքականները, իսկ «Ինտերում» և «Չելսիում» եղել է Անտոնիո Կոնտեի օգնականը։
«Ֆիորենտինան» շատ անհաջող է մեկնարկել Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանը, 10 խաղում հաղթանակ չի տարել և 4 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


