Logo

Ռոմանո. «Ինտեր Մայամին» պայմանագիր է համաձայնեցրել Դե Պոլի հետ

19:54 / 16.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ամերիկյան ակումբը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել արգենտինացի ֆուտբոլիստի հետ։

«Ինտեր Մայամին» 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցում մոտ է նաև «Ռոխիբլանկոսի» հետ համաձայնության հասնելուն։ Ակումբները հաջող բանակցում են ու քննարկում գործարքի վերջին մանրամասները։

Դե Պոլն իսպանական գրանդ է տեղափոխվել 2021թ. հուլիսին, 187 խաղում խփել է 14 գոլ, կատարել 26 ասիստ։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով